Օլիմպիա առողջարան

Ջերմուկն առաջին հերթին հանդիսանում է բուժական հանգստավայր իր առողջարար հատկություններով հայտնի հանքային ջրերի շնորհիվ: Ջերմուկի ջրային պաշարները բավականին մեծ են՝ քաղաքի տարածքում կան մոտ 40 աղբյուրներ, որոնց մի մասը հանդիսանում են շատրվանող հորատանցքեր: Դրանց ելքը օրվա կտրվածքով կազմում է 2 մլն լիտր: Ջրի ջերմաստիճանը տատանվում է 57-ից 64 աստիճանի միջև: Հենց այդ ջուրն է անհիշելի ժամանակներից կիրառվել բուժական նպատակներով:
Հանգիստը «Օլիմպիա» առողջարանում իրենից ներկայացնում է բուժական ծառայությունների մատուցման բարձր որակ, մասնագետների որակյալ խորհրդատվություն, սպասարկող անձնակազմի հոգատար վերաբերմունք: Բուժումների առանցքային մասը հիմնված է գերջերմային հանքային ջրերի կիրառման, ինչպես նաև բարձր լեռնային տեղանքի կլիմայական առանձնահատկությունների վրա:

Category: