ՎԱԼԵՔՍ ԳԱՐԴԵՆ հյուրանոց

Արցախում գործող լավագույն հյուրանոցներից է «Վալլեքս Գարդեն» հյուրանոցը, որը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում`վարչական շենքերի հարևանությամբ: Բացվել է 2012թ-ին: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է շքեղ, նուրբ գույներով հարդարված 57 սենյակ, որոնք ստեղծում են իդեալական միջավայր լիարժեք հանգստի համար: Սենյակներն աչքի են ընկնում նորաոճ դիզայնով և ժամանակակից լուծումներով` ապահովելով իդեալական հարմարավետություն: Բոլոր սենյակներում առկա է մեծ LED էկրանով հեռուստացույց, գերարագ ինտերնետ, միջազգային հեռախոսակապ, օդափոխման և ջեռուցման համակարգ, մինիբար և ամբողջությամբ կահավորված լոգասենյակ: Հյուրերի տրամադրության տակ է ֆիթնես ակումբը, լողավազանը, շոգեբաղնիքը և ավտոկայանատեղին: «Վալլեքս Գարդեն» հյուրանոցի ֆիթնես ակումբը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով: Ֆիթնես ակումբում է գտնվում Ստեփանակերտի ամենամեծ լողավազանը՝ ջրի մաքրության ապահովման ամենաառաջադեմ համակարգով: Այստեղ գործում է նաև աերոբիկայի մեծ սրահ և առաջնակարգ թենիսի դաշտ: Հյուրանոցում առկա ռեստորանում կարելի է վայելել հայկական և եվրոպական խոհանոցների լավագույն ուտեստները` մշտապես թարմացվող a la carte ճաշացանկից: Այստեղ կազմակերպվում են նաև կորպորատիվ երեկույթներ, կոկտեյլ երեկույթներ, ծննդյան և հարսանեկան արարողություններ: Հյուրանոցում կա անհրաժեշտ սարքավորումներով հագեցած և ինքնատիպ ոճով ձևավորված 2 կոնֆերանս դահլիճ` նախատեսված 30 և 100 անձանց համար:

Category: