ԱՐՄԵՆԻԱ հյուրանոց

Հյուրանոցն կառուցվել է 2007 թ-ին, այն գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում` Վերածննդի հրապարակում:

“Արմենիա” հյուրանոցն իր մեջ ընդգրկում է հարմարավետություն և շքեղություն` գրավելով իր օրիգինալ ճարտարապետական ոճով:
Հյուրանոցում կան 55 հարմարավետ սենյակներ, որոնք նախատեսում են ինչպես մի տեղանոց, այնպես ել երկտեղանոց, լյուքս, ընտանեկան և ապարտամենտ : Բոլոր սենյակներում կան իմտերնետ, միջազգային հեռախոսագիծ, արբանյակային հեռուստատեսություն:
Հյուրանոցում կան նաև սաունա, մարզասրահ, կոնֆերանսների դահլիճ, “Արմենիա” ռեստորան: Մեր հյուրանոցում դուք կգտնեք ծառայությունների լայն շրջանակ, ինչպես գործարարների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Հյուրընկալ անձնակազմը, սպասարկման բարձր միջազգային ստանդարտները կստեղծեն հիանալի պայմաններ` լիարժեք հանգստի և արդյունավետ աշխատանքի համար:

Ձեր այցելությունը Լեռնային Ղարաբաղ երկար կմնա Ձեր հիշողության մեջ:

Category: